211652_close_icon
views-count2157 դիտում article-date 22:11 01-01-2023

Նյու Յորքում տղամարդը մաչետեով հարձակվել է ոստիկանների վրա, կան տուժածներ

Նյու Յորքում մաչետեով զինված տղամարդը Ամանորի գիշերը հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա։ Այդ մասին հայտնում է CBS-ը։

Դեպքը տեղի է ունեցել հանրահայտ Թայմս Սքուեր հրապարակում։ 

Պարզվել է, որ հարձակվողը 19-ամյա երիտասարդ է, ով մոտեցել է ոստիկաններից մեկին ու փորձել հարվածել նրա գլխին։ Այնուհետև մաչետեով հարվածել է ևս 2 ոստիկանների գլխին։ Վերջիններս հոսպիտալացվել են։

Տեղի ոստիկանության պետ Քիչանթ Սյուելլի խոսքով՝ ոստիկաններից մեկը կրակել է հանցագործի ուսին։ Կասկածյալին ձերբակալել են։ 

Ոստիկանությունը հետաքննություն  սկսել։ 

Նմանատիպ նյութեր