«Առավոտ»-ի թղթակցին մրցանակ շնորհվեց
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ կառավարության մամուլի սրահում կայացավ Մարդկանց թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման թեմայով ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն 6-րդ անգամ:
Մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները:
«Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում առաջին մրցանակակիր չկար, երկրորդ տեղը զբաղեցրեց Ամալյա Պապյանը (Սպուտնիկ-Հայաստան), իսկ երրորդ տեղը` Գոհար Հայրապետյանը (Երկիր մեդիա): «Տպագիր եւ առցանց» լրատվամիջոցներ անվանակարգում եւս առաջին տեղը թափուր մնաց, երկրորդ տեղը զբաղեցրեց Աստղիկ Գեւորգյանը` Aampop.am-ից, իսկ երրորդ տեղը` «Առավոտ»-ի իրավական բաժնի պատասխանատու Ռուզան Մինասյանը:
Ռուզան Մինասյանին մրցանակ է շնորհվել «Ստիպում էր բերած հաճախորդներին մերսել, ունենալ սեռական հարաբերություններ» հրապարակման համար:
Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր եւ դրամական մրցանակներ: