2042 դիտում
12:02 12-06-2015
Բաքուն թույլ չի տվել Guardian-ի թղթակցին մուտք գործել Ադրբեջան և մեկնաբանել եվրոխաղերը
Ադրբեջանի իշխանություններն արգելել են բրիտանական Gardian պարբերականի թղթակից Օուեն Գիբսոնին Եվրոպական առաջին խաղերը լուսանաբանելու նպատակով մուտք գործել Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է Guardian-ը, Օուենը դեռ այս տարվա հունվարին էր հավատարմագրման համար դիմել Ադրբեջանի իշխանություններին և տոմս էր գնել՝ այդ երկիր մեկնելու համար, սակայն բազմաթիվ հարցումներից հետո հունիսի 5-ին օպերացիոն հանձնաժողովը հայտնել է նրան, որ Ադրբեջանի պետական մարմինները դեռ քննարկում են նրա հավատարմագրման հայտը, իսկ թռիչքից 3 ժամ առաջ տեղեկացնում են, որ նա չի կարող մեկնել Ադրբեջան:
Ինչպես պնդում է թերթը, դա կապված է նախորդ տարվա դեկտեմբերին եվրոպական խաղերի նախապատրաստման վերաբերյալ Օուենի պատրաստած հոդվածի հետ, որում հեղինակը ներկայացրել էր Ադրբեջանում խոսքի ազատության ճնշման բազմաթիվ փաստեր: Օուենը նաև հանդիպել էր հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովայի հետ, ինչը դուր չէր եկել Ադրբեջանի ղեկավարությանը:
Նմանատիպ նյութեր
2105 դիտում
17:00 14-04-2015
Միջազգային կազմակերպությունները կոչ են անում բոյկոտել Բաքվի Եվրոխաղերը
3386 դիտում
13:23 25-04-2016
Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հարցազրույց է տվել հեղինակավոր The Washington Post-ի թղթակցին
1405 դիտում
15:50 23-08-2014
Իրանը կրկին թույլ չի տվել միջազգային տեսուչներին մուտք գործել Փարչինի ռազմաբազա
Այս բաժնից
1414 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1069 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1363 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը