Բաքվում ծեծել են «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցին
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ղեկավարությունը իր բողոքը և մտահոգությունն է հայտնել՝ կապված իր թղթակցին ծեծի ենթարկելու հետ:
Տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում Բաքվի պետական համալսարանի անվտանգության աշխատակիցները դաժանորեն ծեծել են «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Թափդիգ Ֆարհադօղլուին, ով փորձել է լուսաբանել ակցիան:
Ակցիայի ընթացքում 20-ից ավելի լրագրող է տուժել: նշվում է, որ լրագրողների լուսաբանման աշխատանքները խոչընդոտել է անձամբ նշված համալսարանի ռեկտորը, ով սեփական ձեռքերով կոտրել է տեսախցիկները և նկարահանող խցիկները: