211652_close_icon
views-count8894 դիտում article-date 20:37 05-01-2019

Ամեն անգամ մրցանակ ստանալիս ես ապրում եմ նույնը. այդ բոլոր 16 երկրներում ներկայացավ Հայաստանի անունից և 11 մրցանակ

ԱԴԱՊՏԱՑԻԱ Այս ֆիլմը Երևան քաղաքի դիմանկարն է: Սև ու սպիտակ այս քաղաքում ապրում են այլ տեսակի մարդիկ: Նրանք կարծես դուրս են ժամանակից : Երևանը սիմվոլ է քաղաքային մի այլ տեսակ ապրելակերպի: Հավերժ ընթանում է տրոլլեյբուսը: Մարդիկ դանդաղորեն երթևեկում են, առանց հասկանալու, թե ի վերջո ուր են գնում : «Ադապտացիան» 2017թ և 2018թ երկար ճանապարհ անցավ: 11 մրցանակ և 16 երկիր: Այդ բոլոր երկրներում ներկայացավ Հայաստանի անունից՝ Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Ղազախստան, Հայաստան, Ռումինիա, Բուլղարիա, Էստոնիա, Իտալիա, Նիգերիա, Բելառուս, ԱՄՆ, Թուրքիա,Լատվիա, Ֆրանսիա: - Ամեն անգամ մրցանակ ստանալիս ես ապրում եմ նույնը, ինչ առաջին անգամ: Առաջին մրցանակը Չինաստանից էր: Մեծ ուրախությամբ ընդունեցի նաև ՀՀ Նախագահի այս տարվա մրցանակը : Սա իմ կուրսային աշխատանքն է: Կարծում եմ մրցանակների մասին մշտապես խոսելը գուցե հոգնեցնի, բայց դրանք մոտիվացնում են ինձ ստեղծագործելու մեջ: Այսօր իմացա, որ ֆիլմս ընդգրկվել է Նյու Յորքի կինոփառատոններից մեկում : Անչափ ուրախալի է, որ Նյու Յորքում և աշխարհի մոտ 20 քաղաքներում մարդիկ դիտում են, թե ինչպես է ընթանում կյանքը Երևանում: Փորձել եմ հնարավորինս գեղեցիկ պատկերել, չնայած որ այդքան էլ ուրախ չէ ֆիլմի ընդհանուր տրամադրությունը: Բայց Էրիկ Սատիի հնչյունների ներքո կարծում եմ ստացել եմ այն, ինչ ցանկացել եմ : Այս տարի պրոդյուսերի Արարատ Գրիգորյանի հետ պլանավորել ենք կազմակերպել շատ ցուցադրություններ հայ հանդիսատեսի համար :Առաջնահերթ այն կցուցադրենք ուսանողներին, քանի որ նրանք շատ են հարցնում, շատ մեծ հետաքրքրվածություն ունեն : Պատճառն այն է, որ ֆիլմը նկարահանվել է առանց գումարի, և առանց թանկարժեք տեխնիկայի : Ես միշտ ասում եմ, որ այո, հնարավոր է մեկ ցանկացած տեսախցիկով ֆիլմ նկարել: Բայց իհարկե չմոռանալով, որ ամբողջ կյանքում չես կարող երաշխավորել լավ արդյունքը: Ստեղծագործական կյանքը շատ անկանխատեսելի է: Շուտով հեղինակի երկրորդ ֆիլմը ՝ «Ճայը», որը իր դիպլոմային աշխատանքն է, կմտնի կյանք: Այն կցուցադրվի Բյուրականի աստղադիտարանում, քանի որ գիտության և մարդու փոխհարաբերությունն է պատկերում և զգալի մասը նկարահանվել է այնտեղ: - Ֆիլմ նկարահանելը իմ ապրելակերպն է դարձել: Այս տարի ավարտել եմ ԵԹԿՊԻ-ն և Սովորում եմ նույն ԲՈՒՀ-ի մագիստրատուրայում: Այժմ նկահանում եմ ֆիլմ Գոշա Շապիտո Կրկեսի մասին: Սա ևս մի նոր ապրելակերպ է ինձ համար : Ամեն ֆիլմի միջավայր ստիպում է, որ ապրես հերոսներիդ հետ: Կրկեսը ինձ գրավել է դեռ Իտալական ֆիլմերից, սակայն Հայկական կրկեսը ինձ համար ավելի շատ բացահայտումների տեղ ունի: Դեռ շատ կլինեն բացահայտումներ ինձ համար և անկակնկալներ իրականության վավերագրության կողմից և հավատում եմ որ շատ կփոփոխվի վերջնական պատկերացումը: Այս ֆիլմի վրա աշխատելու եմ առանց ժամանակային սահմանափակման: Փորձելու եմ ֆիլմի համար գտնել ֆինանսավորում, քանի որ միշտ չէ, որ առանց բարձր միջոցների հնարավոր է: Ֆիլմեր նկարահանելով ես իրականացնում եմ իմ երազանքները: Ֆիլմի միջոցով ես կարող եմ դառնալ տիեզերագնաց : Իսկ դա լավագույն զգացումն է ստեղծագործող մարդու համար : Հայ հանդիսատեսին կսպասեմ մեծ սիրով: Ֆիլմը իրենց մասին է և ցուցադրություների մասին կարող են տեղեկանալ հետևելով լրահոսին և ֆեյսբուքյան իվնթներին: Հեղինակ -Մաննե 22տ.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր