211652_close_icon
views-count3771 դիտում article-date 15:26 21-12-2017

Արտերկրում աշխատողների կենսաթոշակային փոխանցումների կարգը կպարզեցվի

Այսօր ընդունված Կառավարության որոշմամբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ճանաչվեց որպես լիազորված մարմին՝ արտասահմանում աշխատող ՀՀ քաղաքացիների դրամական միջոցների՝ արտասահմանյան ֆոնդերի կուտակային կենսաթոշակային հաշիվներից ՀՀ կենսաթոշակային համակարգի հաշիվներին փոխանցման կարգի սահմանման համար: Ըստ հիմնավորման, նախարարությունը լիազորված կլինի նաև որոշել մասնակիցների ռեեստրում անձին երրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու մասին մասնակիցների ռեգիստրում տեղեկատվություն տրամադրելու կարգը: Հաստատվեց նաև ՀՀ առողջապահության նախարարությունը` որպես լիազոր մարմնի ճանաչման մասին որոշումը՝ ՀՀ կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդության վերաբերյալ եզրակացության մասին մասնակիցների ռեեստրում տեղեկատվություն տրամադրելու կարգը: Որոշման համաձայն` լիազոր մարմինները պետք է սահմանեն մասնակիցների ռեգիստրին տեղեկատվություն տրամադրելու կարգը երեք ամսվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր