6288 դիտում
19:33 30-11-2017
Ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության կարգը կհստակեցվի ու կպարզեցվի
Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի հստակեցման խնդրիներին:
«Ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես՝ մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում, կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը։ Այդ իսկ պատճառով հատկապես կարևոր է, որ այդ գործընթացն իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար։ Ներկայումս Առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որոնց միջոցով գործարարների համար համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ գործող՝ ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը, պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն և դրանից ելնելով հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումը առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն։ Կարգով սահմանված չեն նաև, հավաստագրերի տրամադրման մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ»,- նշել է կառավարության ղեկավարը։
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և առաջարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենին և Առևտրաարդյունաբերական պալատին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ անդրադառնալով հայեցողական լիազորությունների, համապատասխան հավաստագրի տրամադրումը մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերի և ընթացակարգերի հստակեցման հարցերին։
Նմանատիպ նյութեր
5256 դիտում
21:19 07-12-2017
Կհստակեցվի սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգը
2438 դիտում
23:28 29-01-2019
Քննարկվել է ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորությունը
1279 դիտում
15:11 29-01-2016
Դյուրացվում են որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացները
Այս բաժնից
916 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
841 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին