211652_close_icon
views-count2151 դիտում article-date 22:25 10-12-2019

Առողջության հարկը հանգեցնելու է սոցիալական պառակտման, բիզնես միջավայրի ոչնչացման. գրանցված աշխատողների հաշվին լավություն են անում ստվերում աշխատողների՞ն. փաստաբան. Tert.am

Առողջության հարկը նոր ծանր բեռ է դնելու քաղաքացիների ուսերին: [url=https://www.tert.am/am/news/2019/12/10/Astvatsatryan/3161575?fbclid=IwAR18_ZUmnj7ABU6tB97DpKuxse4YWgbSTii0XQiXYic7pMlHdiDMBlXO47E]Tert.am[/url]-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Վահե Աստվածատրյանը: Փաստաբանի կարծիքով՝ նախագիծը խնդրահարույց է մի քանի առումով. այն հանգեցնելու է սոցիալական պառակտման և բիզնես միջավայրի ոչնչացման: «Չգրանցված աշխատողները Հայաստանում մեծ թիվ են կազմում: Ունենք պետություն, որտեղ կա շուրջ 70 % ստվեր, ու դրա պարագայում առողջության ապահովագրություն ենք մտցնում: Բայց ո՞ւմ հաշվին, մնացած գրանցված 30%-ի՞: Մեր հաշվին լավություն են անում մյուսների՞ն: Հենց այստեղ ենք բախվում սոցիալական պառակտման հավանականությանը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե առանց այդ էլ՝ գրանցված աշխատակիցները ստվերի 70%-ի համար տարատեսակ վճարումներ են անում: «Այո՛, այդ 70%-ի մեջ կան նաև ծայրահեղ կարիքավոր մարդիկ, կան պետության հոգածության տակ գտնվող անձինք, բայց պետք է ֆիլտրել, հասկանալ՝ նրանք ո՞ր մասն են կազմում: Գրանցված աշխատակիցներն իրենց հարկերի հաշվին պահում են բանակը, պետական ապարատի աշխատողներին, այդ թվում՝ նախարարներ ու պատգամավորներ, դատավորներին և այլն: Այս դեպքում այդ հարկի ավելացումն անհասկանալի է»,-ասաց Աստվածատրյանը՝ նշելով նաև, թե «մեդալի հակառակ կողմն» էլ կա՝ հայտնի չէ, թե ծառայություններն ինչ որակով կիրականացվեն: Նա հիշեցրեց նախագծի հիմնավորումներից մեկը, ըստ որի՝ եկամտային հարկը նվազում է. 2023թ.-ից դառնալու է 20%, և ստացվում է, թե աշխատողի վրա քիչ պարտականություններ են դնում, ապա հավելեց՝ նախագծով բեռը ոչ միայն նույնն է դառնում, այլ մի բան էլ ավելանում է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/10/Astvatsatryan/3161575?fbclid=IwAR18_ZUmnj7ABU6tB97DpKuxse4YWgbSTii0XQiXYic7pMlHdiDMBlXO47E]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր