Դոնալդ Թրամփին ու եկեղեցիներին սպառնալիքներ ուղղած տղամարդը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
ԱՄՆ-ի Վիսքոնսին նահանգի դատարանը գողություն կատարելու, ինչպես նաև երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև եկեղեցիներին սպառնալու համար ազատազրկման է դատապատել 33-ամյա Ջոզեֆ Յակուբովսկուն։ Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
Վերջինիս նկատմամբ 14 տարվա ազատազրկման վճիռ է կայացվել։
Այս տարվա ապրիլին Յակուբովսկին «մանիֆեստ» էր ուղարկել՝ 160-ից ավելի էջից բաղկացած, որում պարունակվում էին Թրամփին ուղղված սպառնալիքներ։
Նույն օրը նա թալանել էր զենքի խանութներից մեկը։ Ոստիկանությունը նրան հայտնաբերել և ձերբակալել էր գողությոնից 10 օր անց։