ԱՄՆ-ում տղամարդը 30 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ԻՊ-ին աջակցելու համար
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի դատարանը մեղավոր է ճանաչել նույն նահանգի բնակիչ, 25-ամյա Մուհամեդ Բադավիին և դատապարտել 30 տարվա ազատազրկման։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Բադավին փորձել է ֆինանսապես օգնել իր ընկերոջը՝ Նադար Էլհուզայելիին հասնելու Մերձավոր Արևելք, որպեսզի միանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
ԱՄՆ-ի Դաշնային դատախազի խոսքով՝ նման երկար պատժաչափը պայմանավորված է նրանով, որ մեղադրյալը հանդիսանում է «ԻՊ»-ի գազանային գաղափարախոսության կողմնակից, իսկ նրա արարքը համարվում է դավաճանություն՝ ԱՄՆ-ին։
Բադավին ու նրա ընկեը ձերբակալվել են նախորդ տարվա մայիսին՝ Լոս Անջելեսի օդանավակայանում՝ օդանավում, որը պատրաստվում էր ուղևորվել դեպի Թուրքիա։
Տբնկերոջը օգնելու համար դատարանը Բադավիին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Ըստ նրա փաստաբանի՝ վերջինս մտադիր չի եղել մեկնել Սիրիա կամ Իրաք, իսկ նրա մոտ օդանավի տոմս չի հայտնաբերվել։