Ամանորի նվերներ են բաժանվել Գյումրու թատրոնի փոքրիկ հանդիսատեսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօրվանից մինչև դեկտեմբերի 30-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մանուկ հանդիսատեսի համար կներկայացվի անգլիական հեքիաթի մոտիվներով բեմադրված` «Երեք խոզուկները» երաժշտական հեքիաթը:
Ամանորին ընդունված է նվերներ տալ ոչ միայն ընտանիքի անդամներին ու հարազատներին, այլև մանուկներին: «Շիրակ» սպորտային ակումբն արդեն մի քանի տարի է, ինչ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնությամբ. վերջինի շնորհիվ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում արդեն ավանդույթ է ձևավորվել՝ Ամանորի ներկայացման մանուկ հանդիսատեսին ընդունել նվերներով: Այս տարի թվով 20.000 Ամանորի նվեր կբաժանվի Գյումրու դրամատիկական թատրոնի փոքրիկ այցելուներին: