2182 դիտում
16:45 18-06-2019
Նոր էջ՝ հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում. սիրիացի կարիքավոր ընտանիքներին Հայաստանից ուղարկված նվերներ են բաժանվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել: Ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Կումիտ Աասին, Հալեպի քաղաքապետ Մաադ ալ-Մադլաջին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ու հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչները՝ սակրավորներն ու բժիշկները:
Միջոցառման ընթացքում 100-ից ավելի սիրիացի կարիքավոր ընտանիքների բաժանվել են Հայաստանից Սիրիա հասցված նվերները, որոնք հավաքվել էին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի իրականացրած ակցիայի արդյունքում:
Սիրիական կողմը մեծ ոգևորությամբ նշել է, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում նոր ու պատմական էջ է բացվել, որի հիմքում մարդասիրությունն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
526 դիտում
14:22 05-02-2025
Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է. ՄԻՊ