977 դիտում
18:39 03-10-2016
Օրվա ընթացքում նվերներ են բաժանվել 281 ընտանիքների. Մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագրի 7-րդ օրը
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագրի 7-րդ օրը: Նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ:
Օրվա ընթացքում նվերներ են բաժանվել 281 ընտանիքների: Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ:
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 3 օր:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
18:30 06-10-2016
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում օրվա ընթացքում նվերներ են բաժանվել 274 ընտանիքների
2022 դիտում
21:20 04-10-2016
Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 8-րդ օրը
1146 դիտում
20:29 05-10-2016
Մեկնարկեց «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 9-րդ օրը
Այս բաժնից
316 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
901 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան