«Միլանի» հարձակվողը զարմացրել է հանդիսատեսներին` Շոպեն նվագելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Միլանի» հարձակվող Ջանլուկա Լապադուլան իտալական Rai-2 հեռուստաընկերության շոու-ծրագրի ժամանակ զարմացրել է հանդիսատեսներին` դաշնամուրի վրա նվագելով լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններից մի հատված:
Նշենք, որ Լապադուլան Իտալիայի այս առաջնությունում «Միլանի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ: