211652_close_icon
views-count4995 դիտում article-date 09:20 19-12-2017

Երբ կտրվի ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը լուրջ հանգրվան է: Ավելի լուրջ է այն ընթացակարգը, այն խողովակները, որոնցով անցկացնելուց հետո միայն Եվրոպական հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացնում: Սակայն առաջին տեղում և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության քաղաքական կամքն է: Արդյո՞ք Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման ուղին, արդյո՞ք ապահովելու է իր ժողովրդին այնպիսի կյանքով, որը մարդիկ չեն լքի վիզային ռեժիմի ազատականացման դեպքում, ինչպես եղավ Վրաստանի դեպքում, ինչը նշանակում է, որ իշխանությունները ժողովրդի համար չեն ստեղծել բավարար պայմաններ, այնպիսի կյանք, որը նրանք չեն լքի: Այսինքն` վիզային ռեժիմի ազատականացումը ոչ միայն մեծ հնարավորություն է, այլև մեծ մարտահրավեր, որին երկիրը պետք է պատրաստ լինի քաղաքականապես և տնտեսապես»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային երկխոսության հնարավոր մեկնարկին: Նրա կարծիքով՝ Հայաստանի դեպքում երկխոսությունն ավելի արդյունավետ կընթանա, քանի որ ԵՄ-ն ունի Վրաստանի փորձը, դա ԱլԳ երկրներից ամենածանր ազատ վիզային ռեժիմ ստացած երկիրն է: «ԵՄ-ն կօգտագործի իր փորձը, ինչը կօգնի հասկանալ Հայաստանից սպասվող վտանգները ԵՄ-ի համար»,- ասել է Չարնեցկին: Նրա կարծիքով՝ մյուս տարի երկխոսությունը կարող է սկսվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր