Կառավարությունը հավանություն է տալիս Իրանի ու ՀՀ-ի միջև առանց վիզային ռեժիմի մասին Համաձայնագրին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը սահմանում է երկու պետությունների քաղաքացիների` սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի՝ միմյաց երկրի տարածք մուտք գործել, տարանցմամբ անցնելը, դուրս գալը` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսաշրջությանը և կստեղծի առավել նպաստավոր պայմաններ Հայաստանի ու Իրանի միջև, ինչը գործադրի նիստին կրկնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել էր, որ այն փոխշահավետ համաձայնագիր է, որից կշահեն թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, թե՛ Հայաստանը:
Անդրադառնալով հարցի տնտեսական կողմին՝ իրանագետը նշել էր, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կխթանի երկու երկրների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ճյուղի ծավալմանը.