2290 դիտում
20:47 31-05-2016
Կառավարությունը նախատեսում է Իրանի հետ անցնել առանց վիզային ռեժիմի
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը:
Կողմերը, ըստ ներկայացված նախագծի, ցանկություն հայտնելով նպաստել երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերի ամրապնդմանը, ղեկավարվելով երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը կանոնակարգելու ցանկությամբ, համաձայնելու են, որ Կողմ հանդիսացող պետությունների քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
Կացության 90-օրյա ժամկետի երկարաձգումը վերապահված է Կողմերի իրավասու մարմիններին:
Երկու երկրների պետությունների քաղաքացիները կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի` հետևյալ վավերական ճամփորդական փաստաթղթերով.
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
- դիվանագիտական անձնագիրը,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը:
բ) Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար`
- Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական անձնագիրը,
- Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
- Իրանի Իսլամական Հանրապետություն վերադարձի վկայականը:
Կողմ հանդիսացող պետությունների անչափահաս քաղաքացիները /մինչև 16 տարեկան/ կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցում կատարել Կողմերի պետական սահմանով կամ մնալ նրանց տարածքում սույն հոդվածի 1- ին կետում նշված փաստաթղթերի հիման վրա և երեխայի ծագման պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:
Մի Կողմի պետության քաղաքացիները, մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ պարտավոր են պահպանել գտնվելու պետության օրենսդրությունը:
Նմանատիպ նյութեր
5254 դիտում
13:52 02-06-2016
Կառավարությունը հավանություն է տալիս Իրանի ու ՀՀ-ի միջև առանց վիզային ռեժիմի մասին Համաձայնագրին
1457 դիտում
16:36 15-10-2014
Առանց «Պատի», Ուկրաինան չի ստանա ո՛չ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացում, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին անդամակցում. Յացենյուկ
4647 դիտում
19:47 28-10-2016
Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվել է Թուրքիայի և Իրանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
847 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար