Առանց «Պատի», Ուկրաինան չի ստանա ո՛չ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացում, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին անդամակցում. Յացենյուկ
Առանց Ռուսաստանի հետ պետական սահմանի կարգավորման, Ուկրաինան չի ստանա ո՛չ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացում, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին անդամակցում: Այս մասին հայտնում է ZN.UA-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին.
«Եթե չկան սահմաններ, ապա մեզ ոչ ոք չի տա ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ: Եթե չկան սահմաններ, ապա ՆԱՏՕ-ին Ուկրաինային անդամակցելու հարցը նույնպես անհնար է լուծել: Եթե չկան սահմաններ, ապա պարզապես բացակայում է առաջին փուլը, պաշտպանության առաջին գիծը:
«Ստենա» նախագծի հիմնական նպատակն անլեգալ միգրացիան ու դիվերսիոն խմբերին կանգնեցնելն է, ինչպես նաև զենքի ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժերի նկատմամբ վերահսկողություն հաստատելը»: