Լա Լիգայի նախագահ.«Բարսելոնան» պարտավոր չէ «Ռեալին» չեմպիոնական միջանցք բացել
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք «Բարսելոնան» պետք է «Ռեալին» չեմպիոնական միջանցք բացել՝ նրանց միջև Մադրիդում դեկտեմբերի 23-ին կայանալիք հանդիպումից առաջ, որպես հարգանքի տուրք աշխարհի ակումբային առաջնությունում մադրիդյան ակումբի հաղթանակի:
«Եթե ակումբը չի ցանկանում չեմպիոնական միջանցք բացլ «Ռեալին», ապա պարտավոր չէ դա անել: Դա բացառապես «Բարսելոնայի» որոշումն է, դուր է գալիս դա մարդկանց, թե՝ ոչ:
Չեմ կարծում, որ դա ընդհանրապես նշանակություն ունի, ինձ մեկ է, միջանցքներ կլինեն, ծափահարություններ, թե՝ փուչիկներ», ասել է Տեբասը:


