1072 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
«Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև արտատարածաշրջանային այլ պետությունների համար։
Այս մասին այսօր Անկարայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Անկարան «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի շուտափույթ իրականացման հույս ունի, որը կարևոր տարանցիկ կետ կդառնա համաշխարհային առևտրի համար։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այդ նախագծի շրջանակներում», - հայտարարել է նա։
Քուրթուլմուշի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
«Հույս ունենք, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա խաղաղության միջանցք։ Թուրքիան և Ադրբեջանը գործադրում են բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդել է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։

Նմանատիպ նյութեր
3861 դիտում
15:20 21-07-2022
Թուրքիայի խորհրդարանի նախագահը չի թաքցնում, թե ում է պետք այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»
Այս բաժնից
1171 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1453 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1111 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները