«Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո «Շախտյորի» մարզիչը ասուլիսին եկել է Զորոյի դիմակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց (2:1) հետո Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մամուլի ասուլիսին ժամանել է Զորոյի հագուստով:
«Ինչո՞ւ Զորոյի դիմակով: Պարզապես Հելոուինից առաջ լրագրողներից մեկը հարցրել էր, թե ինչ հագուստով եմ տոներին լինելու: Ես պատասխանել էի, որ Զորոյի:
Դրանից հետո ես թիմի տնօրենի հետ գրազ եկա, որ եթե «Շախտյորը» դուրս գա փլեյ-օֆֆ փուլ, ապա մամուլի ասուլիսին դուք ինձ Զորոյի հագուստով կտեսնեք:
Սա իմ կարիերայի ամենաուրախ մամուլի ասուլիսն է: Հուսով եմ, որ այս կատակը դեռ երկար կհիշվի», ասել է Ֆոնսեկան: