Ինչու է Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս գալիս. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս է գալիս իշխանությունների ցանկացած նախաձեռնություն արդարացնելու համար: Նույնիսկ ՀՀԿ-ականներն են զարմանում, թե ինչ ջանասիրությամբ է դա անում:
Սակայն իշխանության ներսում գիտեն Հարությունյանի ջանասիրության պատճառը. նա երկու խնդրանք ունի իշխանությունից և հիմա ընդամենը հող է նախապատրաստում դրանք ներկայացնելու համար: Առաջինը ԱԳՆ համակարգում աշխատող փեսային որևէ հեռանկարային երկրում դեսպան նշանակելն է, երկրորդը՝ արևային էլեկտրակայանի լիցենզիա ստանալը:
Դժվար է ասել, թե դեռ որքան պետք է ջանա Խոսրով Մելիքիչը այդ նպատակների իրականացմանը հասնելու ճանապարհին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]