Գյումրիի «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել և նվիրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Գյումրիում գտնվող «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել և նվիրել նրան: Սակայն պարզվել է, որ կոշիկը վարչապետի հագով փոքր է, և այն հետ է ուղարկվել ֆաբրիկա:
Հետագայում ընկերության տնօրինությունը վարչապետի համար կարված կոշիկը աճուրդի է հանել Գյումրիում գործող իր խանութներից մեկում և բավականին թանկ գնով վաճառել: Բայց ավելի ուշ «Տավրոս» ընկերությունը Հովիկ Աբրահամյանի համար նոր կոշիկ է կարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: