211652_close_icon
views-count4718 դիտում article-date 09:52 05-10-2017

Ընդամենը 7 նիստի չեմ եկել, բժշկի թուղթ եմ բերել. Խոսրով Հարությունյանը անպարտաճանաչ պատգամավոր է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի Ազգային ժողովի նիստերին պարտաճանաչ չներկայացողներից է նաև իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ՀԿ-ի տվյալներով՝ Հարությունյանը 32 անգամ 6-րդ գումարման ԱԺ-ում չի քվեարկել: Armtimes.com-ը Հարությունյանից հետաքրքրվեց, թե որն է բացակայությունների պատճառը: Մերն հարցադրումը զարմացրեց Հանրապետական պատգամավորին: Խոսրով Հարությունյանի հետ armtimes.com-ի զրույցը ներկայացնում ենք ստորև: [b]Պարոն Հարությունյան, ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի դիտարկման, դուք ԱԺ նիստերին պարտաճանաչ չներկայացող պատգամավորներից եք: Ինչու՞ եք բացակայում:[/b] Ե՞ս: Որտեղի՞ց եմ բացակայել: [b]Ազգային ժողովի նիստերից:[/b] Ե՞րբ եմ բացակայել: [b]«Parliament monitoring» ՀԿ-ի կայքում նշված է, որ դուք 32 անգամ չեք քվեարկել, այսինքն՝ բացակայել եք:[/b] 32 անգամ բացակայե՞լ եմ ԱԺ նիստերից: Ես ընդամենը յոթ նիստի չեմ եկել, որը հարգելի է, բժշկի թուղթ եմ բերել, վիրահատվել եմ: Հիշեցնենք, որ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաշատն ԱԺ նիստերից բացակայել են Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր