211652_close_icon

Նիկոլը կաշվից դուրս է գալիս, որ Սերժենց իրենց զրոյական ռեյտինգով խորհրդարան անցկացնի․ վերլուծաբան

views-count853 դիտում article-date 20:56 08-11-2025
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին եւ դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի ստատուսներին։

«Ակնհայտորեն Նիկոլը կաշվից դուրս է գալիս, որպեսզի գտնի ինչ-որ ելքեր Սերժենց իրենց զրոյական ռեյտինգով նորից խորհրդարան անցկացնելու համար։ Դրանով է պայմանավորված իր իբրեւ թե հիստերիկ պատասխանները Սերժի ասածներին, որոնք իրականության մեջ բխում էին միմիայն Նիկոլի շահերից։

Անցած անգամ Սերժենց ստացվեց անցկացնել խորհրդարան, կապելով Վանեցյանի մեջքին։ Այս անգամ դեռ պարզ չի, թե ում, ինչին կապելով է դա հնարավոր անել։

Նիկոլ ջան, հազար անգամ բացատրինք, Սերժի ռեյտինգը մի չնչին կարա բարձրացնի Սերժի կալանավորումը»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նմանատիպ նյութեր