«Ֆոտոլուր» լրատվական գործակալության «Ակնթարթ» ցուցահանդեսը ևս ապացուցեց, որ գործակալությունը կայացած կառույց է ու լրատվական դաշտում իր ուրույն տեղն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 1-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի ունեցավ «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին:
«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականին հայտնի ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանի կողմից: Որպես Հայաստանի առաջին մասնավոր ֆոտոգործակալություն համագործակցել և համագործակցում է ինչպես տեղական առցանց և տպագիր, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների հետ:
Ֆոտոցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին «Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15-ամյա գործունեության լավագույն կադրերն ու իրադարձությունները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի