7723 դիտում
12:02 28-11-2017
Տեղի կունենա «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին
Դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 19:00, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի կունենա «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին:
«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականին հայտնի ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանի կողմից: Որպես Հայաստանի առաջին մասնավոր ֆոտոգործակալություն համագործակցել և համագործակցում է ինչպես տեղական առցանց և տպագիր, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների հետ:
Ֆոտոցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն «Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15-ամյա գործունեության լավագույն կադրերն ու իրադարձությունները: Ֆոտոցուցահանդեսի մուտքն ազատ է: Այն կգործի մինչև դեկտեմբերի 4-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
418 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
694 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
460 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը