211652_close_icon
views-count18946 դիտում article-date 10:22 02-12-2017

Տեղի ունեցավ «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի ունեցավ «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին: Բացման արարողությանը ներկա էին մեծ թվով լուսանկարիչներ, լրատվական դաշտի ներկայացուցիչներ, հյուրեր: Երևանի քաղաքապետարանի կողմից «Ֆոտոլուր» լրատվական գործակալությանը շնորհվեց ինչպես պատվոգիր, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ: «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականին, հայտնի ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանի կողմից: Որպես Հայաստանի առաջին մասնավոր ֆոտոգործակալություն, համագործակցել և համագործակցում է ինչպես տեղական առցանց և տպագիր, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների հետ: Լրատվական գործակալության կայացմանը նպաստել են լուսանկարիչներ Մելիք Բաղդասարյանը, Մխիթար Խաչատրյանը, Հայկ Բադալյանը: Իսկ Հայկ և Վահրամ Բաղդասարյանները նոր խոսք բերեցին ֆոտոլրատվության ոլորտ: Տարիների ընթացքում թիմը ընդլայնվել ու նպաստել է լրատվական գործակալության զարգացմանը: Ֆոտոցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին «Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15-ամյա գործունեության լավագույն կադրերն ու իրադարձությունները: Ֆոտոցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 4-ը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+

Նմանատիպ նյութեր