211652_close_icon
views-count197049 դիտում article-date 17:04 05-12-2017

Երևանում 21-ամյա «շումախերը» 07-ով վրաերթի է ենթարկել տղա երեխայի, ով տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց իր վարած ВАЗ 21074 մակնիշի 35 MD 825 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն: Երեխային առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև հրշեջ-փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ Գրիշա Դանիելյանն ու Կարապետ Մեսրոպյանը մեծ դժվարությամբ կարողացան պահել վարորդին, որպեսզի երեխայի հարազատները հաշվեհարդար չտեսնեին, իսկ դա բնական էր, քանի որ 21-ամյա երիտասարդը մեքենան վարել է մեծ արագությամբ, ինչն էլ դարձել է վրաերթի պատճառ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ՃՈ հետաքննչական բաժինը պարզեց, որ վրաերթի ենթարկվածը Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Արեն Ա.-ն է, ում «Արաբկիր» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր