211652_close_icon
views-count38776 դիտում article-date 10:49 02-12-2017

Երևանում 64–ամյա քաղաքացին կրակոցներ է արձակել էքսկավատորի ուղղությամբ. օպերատիվ են գործել Արաբկիրի ոստիկանները

Երեկ՝ դեկտեմեբրի 1-ին, կրկոցներ են հնչել Երևանում: ժամը 17:30-ի սահմաններում Բակունցի փողոցի բնակիչ, 64-ամյա Սուրեն Մարտիրոսյանը իր մոտ եղած ԻԺ 58 տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով իր տան պատուհանից կրակել է շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ: Ինչպես հայտնուոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել եմ, որ կրակոցը արձակվել է Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 2-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Իվան Մեյչիկովի ուղղությամբ: Նույն պահին կրակոցներ արձակող Ս. Մարտիրոսյանը բերման է ենթարկվել բաժին, ում մոտ հայտնբերվել է նաև ԻԺ 58 տիպի հրացանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը իր քայլը պատճառաբանել է նրանով, որ էքսկավատորը շինարարական աշխատանքերի հետևանքով իր տունը վնասել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ էքսկավատորը աշխատում է «ԿԱԷՌ» ՍՊԸ-ում: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: