83186 դիտում
21:42 30-03-2019
Արտակարգ դեպք Երևանում․ Ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին․ Արաբկիրի ոստիկանները օպերատիվ են գործել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, մարտի 29-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»-ից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք, ճակատային շրջանի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի տեղակալ Մեսրոպյանի գլխավորությամբ։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Սարգսյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Ս․ Սարգսյանին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել Ավան Առինջի բնակիչ 18-ամյա Նարեկ Մանուկյանը, ով Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Ոստիկանություն, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ տվել խոստովանական բացատրություն, որից հետո բաց է թողնվել։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Հանցագործության գործիք հանդիսացող դանակը Ն․ Մանուկյանը ներկայացրել է հետաքննիչին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ն․ Մանուկյանը սովորում է Երևանի Ինֆորմատիկայի քոլեջի 3-րդ կուրսում։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
106893 դիտում
20:57 16-09-2017
Արտակարգ դեպք Արտաշատում. Քոլեջի 15-ամյա ուսանողը դանակահարել է քոլեջի 16 և 18-ամյա ուսանողների
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)