211652_close_icon
views-count39571 դիտում article-date 20:37 06-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. 49-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ 26-ամյա եղբոր որդին, ով արվեստի դպրոցի տնօրեն է, կացինով վնասել է իրեն, իսկ հետո «Մակարով» ատրճանակից կրակոցներ արձակել իր տան ուղղությամբ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ստացած ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում նշված կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի թիվ 32 տանը վիճաբանություն է տեղի ունենում և ահազանգողը հայտնել է, որ իր եղբոր որդին կացինով հարվածել է իր դեմքին, ինչի պատճառով վնասվել է աչքը: Նշված վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Ս. Խանզադյան փողոցի բնակիչ, 49-ամյա Արսեն Գեղամյանը հայտնել է, որ ժամեր առաջ տան բակում վիճաբանության ժամանակ եղբոր որդին՝ 26-ամյա Գագիկ Գեղամյանը, կացինով հարվածել է հոնքին՝ պատճառելով վնասվածք: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Գ. Գեղամյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, կատարվածի մասին հետաքննիչի մոտ բացատրություն է տվել և ստորագրությամբ բաց թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Գեղամյանը աշխատում է «Էգնա» արվեստի կենտրոնում՝ որպես տնօրեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանները պարզել են նաև, որ մինչ այդ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է առավոտյան ժամը 09.10-ի սահմաններում: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները առավոտյան բերման են ենթարկել Գ. Գեղամյանին, այնուհետև բաժանմունք են հրավիրել Ա. Գեղամյանին: Պարզվել է, որ ժամը 09:00-ի սահմաններում, տան բակում վիճաբանության ժամանակ Գ. Գեղամյանը իր մոտ եղած ատրճանակով մի քաի անգամ կրակել է Ա. Գեղամյանի ուղղությամբ, ապա քարով հարվածել և կոտրել նրա տան պատուհանի ապակին: Ոստիկանության Մարաշի բաժանմունքում Գ. Գեղամյանը ներկայացրել է իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակը՝ հաշվառման քարտի հետ միասին: Այս փաստով նույնպես ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր