211652_close_icon
views-count13311 դիտում article-date 08:45 01-12-2017

Լավրովը Հայաստան եկավ ճշտելու` մենք անկախություն ուզու՞մ ենք, թե՞ ոչ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԵՄ շրջանակային համաձայնագիրը որքան ոգևորություն առաջացրեց Հայաստանում, նույնքան էլ հիստերիա` Ռուսաստանում: Արդեն քանի օր է` ռուսական տարբեր հեռուստաընկերությունների թոք-շոուների թեման Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրն է: Հակահայկական տրամադրությունները երբեմն այնքան ցինիկ դրսևորումներ են ստանում, որ տարբեր կենտրոններից սնվող իբր քաղաքագետներ իրենց իրավունք են վերապահում նսեմացնելու և «ման եկող կին» համարելու Հայաստանը: Այս գնահատականների առնչությամբ «Իրատեսի» հետ զրույցում հետաքրքիր դիտարկումներ արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: [b]- Նույնիսկ ռուսներն են ընդունում, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հավանությամբ, սակայն նրանց քաղաքական թոք-շոուները ողողված են հակահայկական տրամադրություններով: Ինչու՞, չէ՞ որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ նորմալ է վերաբերվում այդ համագործակցությանը:[/b] - Ռուսաստանը տոտալիտար մշակույթով ավտորիտար երկիր է: Այս ամենը հոգեբանական մշակույթի և հոգեբանական պատերազմի տարրեր է պարունակում: Ո՞րն է խնդիրը: Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրումը միայն արտաքին հիմնավորումն է, իրականում ապրիլյան պատերազմում մեր ձեռք բերած անկախության միտումներն են նրանց վախեցնում: Տապալվեց ռուսական նախաձեռնությունը, այն է` ջախջախվի՛ր, Հայաստան, ու մենք, որպես բարեկամ, կգանք, կփրկենք: Այս քաղաքականությունը տապալվեց, քանի որ Հայաստանի նոր սերունդը անկախություն ունենալու մեծ ձգտում ունի: Երբ Լավրովը Հայաստան եկավ, ասացի, որ տեսչական այցի է եկել, ճշտելու` մենք անկախություն, պետականություն ուզու՞մ ենք, թե՞ ոչ: Իսկ եթե Արցախի հարցով էր եկել, թող գնար Ստեփանակերտ, Երևանի՞ց ինչ էր ուզում»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր