9202 դիտում
09:51 24-09-2016
Տպավորություն է, որ ոչ թե անկախության, այլ Իսկանդերի տարեդարձն է նշվել, մենք ոչ թե անկախություն, այլ Իսկանդեր ենք ձեռք բերել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ի՞նչ է հիշվելու մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս անց անկախության քառորդ դարի տարեդարձից, իսկ ինչ է հիշվում այսօր, հիմա։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե անկախության, այլ Իսկանդերի տարեդարձն է նշվել, մենք ոչ թե անկախություն, այլ Իսկանդեր ենք ձեռք բերել, պայքարել ենք դրա համար, զոհեր ենք տվել դրա համար, դարերով հենց դա ենք երազել։ Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարությունների և հանդիսությունների մեխն ու հետքը դարձան հրթիռային այդ համակարգերը, որ ցուցադրվեցին անկախության տոնի առիթով կազմակերպված զորահանդեսին։ Նույնիսկ մեր բանակը, քսանհինգ տարի պետությունը պահող զինվորը կարծեք մինչ այդ չէր եղել և միայն Իսկանդերով եղավ։ Այն, որ գերժամանակակից հրթիռային այդ համակարգերը իսկապես կարևորագույն ռազմաքաղաքական գործոն են յուրաքանչյուր պետության համար, այն, որ դրանք շատ կարևոր զսպող գործոն են Հայաստանի պարագայում, այն, որ Հայաստանը եզակի պետություն է, որ ունի այդօրինակ սպառազինություն, անկասկած լավ է, ողջունելի, կարևոր է, աչք ու ականջ շոյող, արժանապատվություն ներշնչող։ Սակայն անկախությունը մնաց այդ ամենի ստվերում։ Նկատեցի՞ք, նկատեցի՞նք, նկատե՞ց որևէ մեկը։
Նկատվե՞ց, որ ստեղծվեց այնպիսի տպավորություն, կարծես մենք բոլորս կախված ենք մի Իսկանդերից՝ կա Իսկանդերը, կանք մենք, չկա Իսկանդերը, չկանք մենք։ Իհարկե այդ աղմուկը կանցնի, իհարկե ամեն ինչ կհանդարտվի, պաթոսն ու ոգևորությունը կզսպվի: Սակայն արդեն իսկ տեղի ունեցածն ինքնին մեզ պետք է տա խորհելու բավականին լուրջ տեղիք, առիթ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր անկախությունը չպետք է կախված լինի ոչնչից, մեր անկախությունն, ըստ էության, պետք է անկախ լինի։ Իսկ դրա համար, այն պետք է ունենա հնարավորինս շատ ու բազմազան ձեռքբերումներ, որպեսզի մենք բոլորս խնդիր ունենանք ընտրելու, թե դրանցից հատկապես որ մեկն է առավել կարևոր անկախությունը պահելու, փայփայելու, պաշտպանելու, զարգացնելու տեսանկյունից։ Պետք է որ տոնական շաբաթը եզրափակենք այդ մասին մտորումներով, և հաջորդ շաբաթը, որով փաստորեն՝ սկսվում է մեր անկախ պետականության մի նոր շրջան, մի նոր շրջափուլ, սերնդային մի նոր բաժանում, մենք սկսենք արդեն ամեն մեկիս համար բոլորովին նոր ուղենիշներով և չափորոշիչներով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13643 դիտում
09:34 03-09-2019
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ-28, ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
1434 դիտում
14:57 05-11-2022
Հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը
13311 դիտում
08:45 01-12-2017
Լավրովը Հայաստան եկավ ճշտելու` մենք անկախություն ուզու՞մ ենք, թե՞ ոչ. «Իրատես»
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1486 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»