211652_close_icon
views-count15229 դիտում article-date 22:30 30-11-2017

Արսեն Վենգերը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք հանդիպման մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք հանդիպմանը: «Մանչեսթեր Յունայթեդը» ուժեղ թիմ է, և ես ենթադրում եմ, որ կարող ենք լուծել այն խնդիրները, որոնք նրանք մեր առջև կդնեն: Նրան գրոհոլու: «ՄՅՈՒ»-ն միայն պաշտպանվելով չի խաղալու: Ես ցանկանում եմ կենտրոնանալ այդ խաղի վրա, լավ պատրաստել թիմը և նրան հաղթանակի ուղիներ ցույց տալ: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» լավ են հանդես գալիս, դա հզոր հանդիպում է խոստանում լինել», ասել է Վենգերը: «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Նմանատիպ նյութեր