Նոր տրանսֆերների համար Արսեն Վենգերը 100 մլն ֆունտ կստանա
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր, ըստ որի ֆրանսիացի մասնագետը տարեկան կստանա 8 մլն ֆունտ աշխատավարձ: Բացի այդ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար Արսեն Վենգերը 100 մլն ֆունտ կստանա: