13399 դիտում
13:12 13-12-2017
Արսեն Վենգերը՝ «ՄՅՈւ»-«Ման Սիթիի» խաղից հետո տեղի ունեցած ընդհարման մասին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/10/1084355/]խաղից[/url] (1:2) հետո խաղացողների ու մարզիչների միջև տեղի ունեցած զանգվածային [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/11/1084378/]ընդհարմանը[/url]:
«Չգիտեմ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել այնտեղ: Շատ դժվար է մեծ խաղում պարտության հետ հաշտվել, ու մի հատ էլ տեսնել, թե ինչպես է մրցակիցը այն լիուլի տոնում: Դա միշտ մի տեսակ վիրավորական է թվում:
Երբ Ճապոնիայում էի աշխատում, հիանում էի սումոյով: Այդ մարզաձևում միշտ անհասկանալի է, թե ով է հաղթել: Հաղթողը ցույց չի տալիս իր ուրախությունը՝ մրցակցի հանդեպ հարգանքից ելնելով: Դա վկայում է, թե որքան կարևոր է նրանց մշակույթում հարգանքը միմյանց հանդեպ:
Չեմ կարծում, որ այդ մշակույթը մենք կարող ենք փոխառել: Դա մեր մշակույթի մի մասը չէ: Մեծ դերբիներում նման միջադեպերը երբեմն տեղ են գտնում: Երբեմն զգացմունքները դուրս են հորդում: Իդեալական է, երբ դու խաղադաշտում երկու հարյուր տոկոսով ուժերդ թողնում ես, իսկ խաղից հետո երեխայի պես զվարճանում: Թեպետ այդպես միշտ չէ, որ լինում է», ասել է Վենգերը:
Նմանատիպ նյութեր
23743 դիտում
14:29 11-12-2017
Ծեծկռտուք «ՄՅՈւ»-«Ման Սիթի» խաղից հետո. «Սիթիի» խաղացողները շշով հարվածել են Մոուրինյոյի գլխին
3011 դիտում
14:44 12-11-2018
Ալեքսանդր Ուսիկը այցելել է «Ման Սիթիի» հանդերձարան՝ «ՄՅՈւ»-ի նկատմամբ հաղթանակից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1378 դիտում
23:04 29-08-2022
Անտոնիո Կոնտեն խոսել է «Ման Սիթիի» և «Լիվերպուլի» հետ մրցակցության մասին
Այս բաժնից
2668 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3763 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2719 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը