Թուրքական դատարանն արդարացրել է քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշին
Թուրքիայում դատարանն արդարացնող վճիռ է կայացրել Ազգերի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ նրան արդարացնող բավարար իրավաբանական ապացույցներ են ներկայացվել։
Հիշեցնենք, որ քրդական ծագմամբ հայտնի քաղաքական գործիչը ձերբակալվել էր 2015 թվականի հունիսի 7-ին Սանգջաթեփեում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Թուրքական իշխանությունները նրան մեղադրել էին էթնիկ ատելություն սերմանելու մեջ։