Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի դեմ հնարավոր է քրեական գործ հարուցվի
Թուրքիայում հետաքննություն են սկսել քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի դեմ: Տեղեկությունը տարածել է թուրքական Anadolu գործակալությունը:
Նրան մեղադրել են թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին և այլ ստորաբաժանումներին վիրավորելու, ինչպես նաև հակաիրավական գործողությունների կոչ անելու, նախագահ Ռեջեփ Էրդողանի արժանապատվությունը ստորացնելու և ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզներ հնչեցնելու մեջ:
Դատախազությունը Արդարադատության նախարարություն հարցում է ուղարկել՝ պահանջելով զրկել Դեմիրթաշին պատգամավորական անձեռնմխելիությունից: