Սելահեթթին Դեմիրշաթը խոստանում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ եթե իր կուսակցությունը հաղթի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, ապա իրենց առանց որևէ նախապայմանի կբացեն հայ-թուրքական սահմանը, տնտեսական խորը հարաբերություններ կստեղծեն Հայաստանի հետ և հայ ժողովրդի հետ բարեկամանական կապեր կհիմնեն, գրում է թուրքական Hurriyet-ը:
Դեմիրթաշն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային՝ ասելով, որ իր կուսակցությունը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 7-ին: