211652_close_icon
views-count17632 դիտում article-date 15:00 24-11-2017

Արաբկիրի ոստիկանները պարզում են Հայ-ռուսական սլավոնական համալսարանի օտարերկրացի ուսանողներին ծեծի ենթարկած անձանց

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմուքնում հետաքննություն է սկսվել երեկ՝ նոյեմբերի 23-ին, Ոստիկանության բաժնում ստացված օպերատիվ տվյալների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանից տեղեկություն է ստացվել Արաբկիրի Ոստիկանություն, որ մեկ օր առաջ, ժամը 13:00-ի սահմաններում Հ. Էմին փողոցի 123 հասցեում՝ նշված համալսարանի մոտ, 3 հոգի ծեծի են ենթարկել համալսարանի ուսանողներ՝ Ուկրաինայի քաղաքացի Գասպար Եպրիկյանին և Վրաստանի քաղաքացի Գասպար Ստամբուլցյանին: Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 3 անհայտ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր