211652_close_icon
views-count8350 դիտում article-date 22:38 25-02-2017

Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի Բիզնես-դպրոցի վերաբերյալ

Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի Բիզնես դպրոցը Հայաստանում շուրջ 9 տարի իրականացնում է միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագիր: Բիզնես վարչարարության մասնագետը /MBA/՝ միջազգային ճանաչում ստացած աստիճան է, որը մշակվել է տարբեր ոլորտներում մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով: Այն համարվում է լրացուցիչ մասնագիտական բարձրագույն կրթություն: Բիզնես դպրոցի հերթական դասընթացները կսկսվեն 2017 թվականի մարտի 13-ին, տևողությունը՝ 12 ամիս: Դասավանդումը կիրականացվի հայերեն կամ ռուսերեն լեզուներով՝ շաբաթական երեք անգամ, ոչ աշխատանքային ժամերին: Առարկաների ընդհանուր քանակը՝ 15–ն են, խմբում կընդգրկվի նվազագույնը 5 մասնակից: Ադմինիստրատիվ վճարը կազմում է 50.000 ՀՀ դրամ, իսկ ուսման ընդհանուր վարձը՝ 1.200.000 ՀՀ դրամ: Վճարումները կարող են կատարվել 3 փուլով: Ուսման ավարտին կհանձնվի Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի Բիզնես-դպրոցի դիպլոմ: Ծրագրի մասնակցության պայմանները. ◆ բարձրագույն կրթություն, կամ 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ◆ ընդունելությունը հարցազրույցով, ◆ ավարտական կուրսի ուսանողներին հնարավորություն է տրվում ուսմանը զուգահեռ մասնակցել այս ծրագրին՝ բուհի ադմինիստրացիայի կողմից ներկայացված տեղեկանքի առկայության դեպքում: Պահանջվող փաստաթղթերը. ◆ համապատասխան նմուշի դիմում, ◆ դիպլոմ և պատճենը, կամ քաղվածք աշխատանքային գրքույկից և պատճենը, ◆ անձնագիր, սոցիալական քարտ և պատճեները, ◆ 3 լուսանկար /3x4/, ◆ ուսանողների դեպքում /սկսած բակալավրի 3-րդ կուրսից/ անհրաժեշտ է բուհի ադմինիստրացիայի կողմից տրված տեղեկանք: Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հասցեով` ք. Երևան, 0051, Հայաստան, Հ. Էմինի փողոց 123, հեռ.՝ (+374) 010-26-74-91, էլ-փոստ՝ [email protected], կայքէջ՝ www.bs.rau.am:

Նմանատիպ նյութեր