211652_close_icon
views-count17779 դիտում article-date 21:15 31-08-2019

Արաբկիրի թաղապետը և «Սանիթեքը» սեպտեմբերյան անակնկալ են պատրաստել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողներին և դասախոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին օրերին մայրաքաղաքի շատ հատվածներում նորից ասես բարձիթողի վիճակում լինի աղբահեռացման ծառայությունը: Թե «Սանիթեքը», թե վարչական որոշ շրջանների պատասխանատուներ, թողնես, միայն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե երևանցիներս արդեն կարող ենք հանգիստ շունչ քաշել, քանի որ մի քանի բրիգադներով (ինչպես հայտնի խորհրդային «Թեմուրը և իր ջոկատը» ֆիլմում), լծվել են աղբահեռացման գործին: Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, ուսումնական նոր տարվան ընդառաջ, Արաբկիր վարչական շրջանում գտնվող Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան եկող ուսանողները երևի նախ կզմայլվեն համալսարանի հարևանությամբ գտնվող աղբի հսկայական բուրգի տեսարանից, նոր հետո՝ եթե դիմանան գարշահոտությանը և սրտխառնոց չունենան, կմտնեն լսարաններ: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը վստահ է, որ «Սանիթեքն» ու Արաբկիրի թաղապետարանը մինչև սեպտեմբերի 1-ը «կապամոնտաժեն» աղբի բուրգը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր