Չինաստանում բնակելի շինությունում առաջացած հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի մերձակայքում գտնվող Դասին շրջանի Սինցզիան գյուղի բնակելի համալիրում առաջացած խոշոր հրդեհը 19 մարդու կյանք է խլել։ Այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է նոյեմբերի 18-ի երեկոյան, իսկ շինությունը, որում ոչ թանկ բնակարաններ էին գտնվում, վարձակալական հիմունքներով էր տրվում։
Հրդեհը մարելու համար նշված վայր է ուղարկվել 34 մարտական հաշվարկ և միայն 3 ժամ անց է հաջողվել մարել կրակը։
Հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած։
Հետաքննություն է սկսվել, որին հետևում է անձամբ Պեկինի քաղաքապետ Ցայ Ցին։