Բաքվի նարկոլոգիական կենտրոնում առաջացած հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել
Այսօր՝ մարտի 2-ին, Բաքվի նարկոլոգիական կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կա 24 զոհ: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20180302/1515596370.html]РИА Новости-ն[/url]:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել շենքի էլեկտրական ցանցում, ասված է գլխավոր դատախազության, արտաքին իրավիճակների նախարարության և ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարությունում:
Մոտ 200 հիվանդ և բժշկական անձնակազմը տարհանվել են:
Հրդեհի պահին կենտրոնում 55 հիվանդ է եղել: Զոհվել են հիմնականում պառկած հիվանդները: Կենդանի մնացածներից 3-ը հոսպիտալացվել են:
Հրդեհը ամբողջությամբ մարվել է մոտ երեք ժամ անց:
Դեպքի վայր է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա հրամանով դատախազությունը քրեական գործ է հարուցել: