Մոսկվայի հարավում բնակելի շենքում առաջացած հրդեհի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ մայիսի 1-ին, Մոսկվայի Իզմայլովսկայա փողոցի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է MK-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով կա 1 զոհ, ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ շենքից տարհանվել է 20 բնակիչ:
Տղամարդու մահվան դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: