Ճապոնիայի ափերի մոտ բախվել են ամերիկյան հրթիռային ականակիր նավը և քարշակը
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող հրթիռային ականակիր նավը ուսումնավարժանքների ժամանակ, որոնք անցկացվում են Ճապոնիայի ափերի մոտ, բախվել է քարշակի։
Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ վկայակոչելով ամերիկյան ՌԾՕՈՒ յոթերորդ նավատորմի հրամանատարության հայտարարութունը։
Ըստ հայտարարության՝ քարշակը Սագամիի ծովածոցում կորցրել է կառավարումը և բախվել է նավին։ Հարվածի հետևանքով վնասվել է ականակիրը։
Բարեբախտաբար, անձնակազմի անդամներից տուժածներ չկան։