Ամերիկյան «Պորտեր» հրթիռային ականակիր նավը Սև ծովում զորավարժություններ է անցկացրել
Սև ծովում ամերիկյան «Պորտեր» հրթիռային ականակիրն ու ռումինական «Մաչալարիու» կորվետը համատեղ զորավարժությունների շրջանակներում զենիթային հակաօդային կրակոցներ են իրականացրել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամլո ծառայությունը:
Զորավարժությունների շրջանակներում նավերը համատեղ մանևրներ են կատարել, մշակել հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ նավերի զավթում:
Ամերիկյան «Պորտերը» Սև ծով է մտել հուլիսի 5-ին՝ հուլիսի 13-ին ՆԱՏՕ-ի «Բրիզ-2015» խորագրով զորավարժություններին մասնակցելու նպատակով: