211652_close_icon
views-count20399 դիտում article-date 20:33 26-10-2022

Արաբկիրի ոստիկանները ապացուցեցին, որ «երկաթը տաք-տաք են ծեծում» ու կարճ ժամանակում հայտնաբերեցին գողին ու գողացված դրամապանակը, որի մեջ կար ՀՀ և արտասահմանյան արժույթ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ՝ 38-ամյա Անի Ս-ն և հայտնել, որ Կոմիտասի պողոտայի 19 հասցեի մոտակայքում իրեն անծանոթ անձը գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է վրացական և հայկական նույնականացման քարտեր, հայկական և արտասահմանյան դրամներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները օպերատիվորեն ժամանելով նշված վայր, տեղում տաք հետքերով օպերատիվ տվյալներով պարզել են, որ Կոմիտասի պողոտայի 23 հասցեի մոտ գտնվող կանգառի մոտից Toyota մակնիշի ավտոմեքենան գետնից վերցրել է այդ կնոջ դրամապանակը և հեռացել։

Արդեն նշված վայրում կինը ոստիկաններին հայտնել է, որ 
Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկի կանգառից երթուղային նստելիս նկատել է, որ կորցրել է իր դրամապանակը, հետ վերադառնալով նշված վայր, մի քաղաքացի հայտնել է, որ «Տոյոտա» մակնիշի իրեն անծանոթ վարորդը վերցրել է դրամապանակը և արագ հեռացել:

Արաբկիրի ոստկաննեը տաք հետքերով հայտնաբերում են կասկածյալին, ով Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Կ-ն է, ում Եղվարդում իր տան մոտից հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Սկզբում Արսեն Կ-ն ոստիկաններին սկսում է «Գյուլնազ տատու հեքիաթները պատմել», թե «ի՜նչ դրամապանակ, ի՜նչ Երևան, ես ամբողջ օրը Եղվարդից դուրս չեմ եկել», սակայն Արաբկիրի ոստիկանները, վստահ լինելով ստացված օպերատիվ տվյալին, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերում են սև գույնի կանացի դրամապանակը, որում եղել է Անի Ս-ի անվամբ ՀՀ նույնականացման քարտ, ՀՀ դրամներ, եվրոներ, ՌԴ ռուբլիներ, ու արդեն Արսեն Կ-ն խոստովանում է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր