67956 դիտում
11:56 26-09-2022
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. մինչ Սոթքում տեղեկություններ էին տարածվում, թե ադրբեջանցիներն են գողացել բնակչի անասնագոմից 9 ոչխար, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ստահակին, ինչպես նաև գողացված ոչխարներն ու մարդատար «Գազելը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, տաք հետքերով իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գոռ Մ-ին;
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ՝ 47-ամյա Ալիտա Օ-ին պատկանող անասնագոմից 9 ոչխար գողանալու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սոթք գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը նկատել է, որ իրենց անասնագոմի դուռը բաց է, և գոմում գտնվող 44 ոչխարներից 9-ը գողացել են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննչական խումբը։
Տեղում Ալիտա Օ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 23-24-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են անասնագոմ և գողացել մի քանի ոչխար, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 320 հազար դրամի նյութական վնաս։
Մինչ Սոթքում կայծակնային արագությամբ տեղեկություններ տարածվեցին, թե ոչխարները գողացել են թշնամի երկրից գյուղ ներխուժած ադրբեջանցիները, ոստիկանները կարճ ժամանակում պարզեցին իրականությունը։ Ոստիկանների հմուտ և ճշգրիտ գործողությունների արդյունքում հայտնաբերվեց ոչ միայն կատարողը, այլ նաև գողացված ոչխարներից 6-ը, ինչպես նաև այն ավտոմեքենան, որով Գոռ Մ-ն տեղափոխել էր գողացված ոչխարները։
Նշված ավտոմեքենան «Գազել» մակնիշի է, որի վրա տեղադրված է նաև 75 համարի երթուղին, որը սպասարկում է Արգավանդ շենքեր և Սառը Ջուր հատվածը, այն տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)